Հոգեբանների որակավորման դասընթաց
սեպտեմբեր 23, 2026
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների 2026 թվականի որակավորման դասընթացի ընդունելություն: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը, Ուսումնական հաստատության վարչական շենքում՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162ա հասցեում։ Որակավորման դասընթացը կմեկնարկի 2026 թվականի հոկտեմբերի 19-ին։ Դասընթացի տևողությունը 141 ակադեմիական ժամ է, ինչպես նաև նախատեսվում է տասը աշխատանքային օր (առնվազն երկու շաբաթ) տևողությամբ պրակտիկա։ Դասընթացը կազմակերպվում է անվճար հիմունքներով։