Դիմելու կարգ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում
հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը
(այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն։

Դիմորդ կարող է լինել

  • Հայերենին տիրապետող
  • 23 տարին լրացած
  • Հայաստանի Հանրապետությանքաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։

Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց։

Դիմորդ չի կարող լինել

  • Դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
  • Դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը
  • Սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
  • Հանրային ծառայող է։

Դիմելու համար անհրաժեշտ է

  • Լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  • Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
  • Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթղթի պատճենը,
  • Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր նամակը ստորագրված ՀԿ ղեկավարի կողմից,
  • ՀԿ կանոնադրություն (պատճենը),
  • Ինքնակենսագրություն,
  • Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներինհամապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։
Սահմանված ժամկետ

ՀԱՅՏԵՐ-ի և կից փաստաթղթերը ներկայացնել մինչև 2024թ-ի հոկտեմբերի 31-ը ներառյալ:

Հայտերը ուղարկելու միջոց

Հայտը և կից փաստաթղթերը կարող եք ուղարկել Խմբի էլեկտրոնային փոստի հասցեին՝
prisonarmenia@gmail.com էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ
ստորագրված և լուսապատճենված, վերնագիր դաշտում նշելով Խմբին անդամակցելու հայտ։

Կապ

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել զանգահարելով +37498606393
հեռախոսահամարին։