Քննարկվել են ԱՆ գնումների համակարգի բարեփոխումների և արդյունավետության բարձրացման հարցերը

апрель 16, 2026

Արդարադատության նախարարությունն ընդունել է ՄԱՓՍ Գնումների համակարգերի գնահատման մեթոդաբանության գնահատման հայաստանյան առաքելության ղեկավար կոմիտեի Ենթակառուցվածքների և հանրային գնումների բաժնի ղեկավար Պաուլո Մագինային և Քաղաքականության վերլուծաբան, MAPS գնահատող, ՏՀԶԿ (OECD)Աննա Բիլուսին: Հանդիպման շրջանակում քննարկվել են գնումների գործընթացների արդյունավետության և թափանցիկության հարցերը, բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը և կարիքները:  
Կողմերը կարևորել են շարունակական համագործակցությունը՝ ուղղված համակարգի կատարելագործմանը և բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի հանրային-մասնավոր գործընկերությունների ուժեղ և թույլ կողմերը՝ MAPS մեթոդաբանության հիմնասյուների մոդուլի հիման վրա։ Գնահատումը օգնում է բացահայտել իրականացման խնդիրները և ձևակերպել նպատակային բարեփոխումների առաջարկներ։