Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ուսանողներին
апрель 20, 2026
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին՝
- դատաիրավական համակարգին,
- նոր Սահմանադրությանը,
- Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտներին,
- խոսքի ազատությանը,
- Խաղաղության պայմանագրին,
- ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը և այլն։
Նախարարը հաջողություն է մաղթել ուսանողներին՝ մասնագիտական կայացման ճանապարհին։