2026 թվականի ապրիլի 27-ից կգործարկվի սնանկության էլեկտրոնային համակարգը

апрель 20, 2026

Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի սնանկության նոր էլեկտրոնային համակարգը և այդ պահից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (դիմում, պահանջ, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն, հայցադիմում, բողոք և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն համակարգի միջոցով՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով) հետևյալ սուբյեկտների կողմից՝

  • իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները.
  • ֆիզիկական անձինք, ովքեր սնանկության գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել են որևէ գործողություն կամ սնանկության գործով կառավարչին ուղղված դիմումի հիման վրա գրանցվել են էլեկտրոնային համակարգում և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չեն պահել էլեկտրոնային համակարգից օգտվելու անհնարինության մասին:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը ս․ թ․ ապրիլի 16-ին հրապարակել է հայտարարություն՝ սնանկության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ https://court.am/hy/news/2084 :