Աշխատանքային քննարկում՝ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ
апрель 20, 2026
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում:
Քննարկման առարկա են դարձվել մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝
✅ակտիվների կառավարման գրասենյակի ստեղծումը,
✅բռնագանձված ակտիվների մասնագիտացված կառավարման հատուկ կառուցակարգերի մշակումը,
✅բռնագանձված ակտիվների միասնական ռեեստրի ստեղծումը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև բռնագանձված ակտիվների կառավարման գործընթացում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը։
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ։