ԶԼՄ-ների համար
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում
դեկտեմբերի 26, 2025
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում՝ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների մասնակցությամբ։
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը և Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը։
Քննարկման ընթացքում ներկայացվել են մի շարք օրենսդրական նախագծեր։ Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները ներառում են այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են.
- ինքնակարգավորվող կազմակերպությունների որոշումների բողոքարկման վերաբերյալ գործերով հատուկ հայցային վարույթի ներդրումը,
- անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի բարելավումը,
- փաստաբանների կարգապահական վարույթի կառուցակարգի բարելավումը։
Մասնակիցների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում բարձրացվել են մի շարք հարցեր, հնչեցվել են առաջարկություններ, որոնք կդիտարկվեն նախագծերի լրամշակման ընթացքում։