Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2025թ․-ի բարեփոխումները

մարտի 24, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Կառավարության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումները: Այսպիսով, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտին անդրադառնալով նախարարը նշել է, որ                                                               

  • վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավել է եղել կալանավորված անձանց թվից, ինչը էական առաջընթաց է:
  • քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվել են դատապարտյալների պահման պայմանների բարելավումներ և վերանորոգման այլ աշխատանքներ, այդ թվում՝ ազատազրկված անձանց աշխատանքի ապահովման նպատակով, ինչպես նաև համալրվել է անվտանգության ապահովմանը միտված գույքակազմը, ներառյալ՝ անազատության մեջ պահվող անձանց փոխադրումներն իրականացնելու նպատակով 4 նոր տրանսպորտային միջոցը։
  • Պրոբացիայի ծառայության աշխատանքի կազմակերպման նպատակով՝ ձեռք է բերվել 759 էլեկտրոնային հսկողության սարքավորումներ՝ 459 էլեկտրոնային հսկողության և 300 վարչական հսկողության սարքավորում։
    2025 թվականին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է 170 անձ, ինչը 32-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից: Իսկ 2026թ.-ին ազատվել է պայմանական վաղաժամկետ 40 ազատված անձ: