Քննարկվել են Արդարադատության նախարարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները
մայիսի 21, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպած քննարկմանը՝ նվիրված Հայաստանի օրենսդրության բացերի վերլուծությանը «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի և Լանզարոտեի կոմիտեի առաջարկությունների համատեքստում։
Նախարարի տեղակալը կարևորել է HELP դասընթացների միջոցով մասնագիտական կարողությունների զարգացումը, ինչպես նաև ողջունել է Հայաստանի օրենսդրության բացերի վերլուծության իրականացումը և ընդգծել, որ ներկայացված առաջարկությունները կարող են կարևոր դեր ունենալ ոլորտային օրենսդրության և գործնական կառուցակարգերի կատարելագործման հարցում։
Աննա Կարապետյանը անդրադարձ է կատարել նաև Արդարադատության նախարարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Մասնավորապես՝ խոսելով «Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի և Լանզարոտեի կոմիտեի հանձնարարականների կատարմանը՝ Նախարարի տեղակալը ներկայացրել է Բարնահուս մոդելի ներդրմանը, քրեական օրենսդրության լավարկմանը և հանցակազմերի վերանայմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև երեխաների որդեգրման, միջազգային առևանգման գործերով կարգավորումների մշակմանը։