Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ

փետրվարի 25, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ սույն թվականի փետրվարի 21-22-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի արտագնա նիստ և հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչների հետ հանրային քննարկում:                                                  

Հանրային քննարկումը տեղի է ունեցել հարց-պատասխան ձևաչափով, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները և դիրքորոշումները տարբեր հարցերի կապակցությամբ: Քննարկման ավարտին Խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել ներկայացված կարծիքների և առաջարկների համար՝ հայտնելով՝ որ դրանք հաշվի կառվեն նոր Սահմանադրության նախագծի տեքստը մշակելիս:                                                                                                          

Հանրային քննարկման ավարտից հետո Խորհուրդը գումարել է երկօրյա արտագնա նիստ, որի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովին վերաբերող սահմանադրական կարգավորումները,    Տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող կարգավորումները:                                    Խորհուրդը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների օրակարգում ներառված այլ հարցերի քննարկման ուղղությամբ։