Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

հունիսի 16, 2026

Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակները և կարևորել խորհրդի անդամների առաջարկների քննարկումը։

Այսպիսով, նոր ռազմավարությունը ներառում է 5 հիմնական նպատակ՝ միավորելով 
✅դատաիրավական, 
✅մարդու իրավունքների,

✅հակակոռուպցիոն,

✅քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները,
✅իրավապահ համակարգի բարեփոխումների ուղղությունը։

Քննարկվել են դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և վեճերի արտադատական լուծման մեխանիզմների զարգացման հետագա քայլերը: 

✅Ընդգծվել է, որ ընտանեկան վեճերով պարտադիր հաշտարարության ներդրման արդյունքում դատարան մուտքագրվող հայցերի թիվը նվազել է շուրջ 60%-ով, և նախատեսվում է զարգացնել նաև աշխատանքային վեճերի հաշտարարության մեխանիզմը։
Նիստի ընթացքում տեղի է ունեցել քննարկում ներկայացված ուղղությունների և ոլորտային այլ թեմաների շուրջ։