ԶԼՄ-ների համար

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին

դեկտեմբերի 24, 2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: 

Նախարարն ու դեսպանը քննարկել են հետևյալ հարցերը՝ 

  • Սահմանադրական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները
  • ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և այդ շրջանակում նախարարության ստանձնած պարտավորությունները
  • Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ստեղծումը
  • Դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները,
  • Թվայնացումը և կիբերանվտանգությունը,
  • Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և լոբբինգի կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Սրբուհի Գալյանը հայտնել է, որ թվայնացման բարեփոխումների շրջանակում արդեն հնարավոր է ՔԿԱԳ ծառայությունների՝ ծննդի և ամուսնության, ինչպես նաև բիզնեսի գրանցման իրականացումը առցանց եղանակով։ Նա ընդգծել է, որ թվայնացվել են նաև դատավարության գործընթացները:

Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարի նախագծերին։ Քննարկվել է նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման հարցը։                                                                                                                                                    Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրականացվող բարեփոխումները կարևոր են պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ալեքսանդրա Քոուլը նշել է, որ պատրաստ են աջակցություն տրամադրել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին:
Նախարարը նշել է, որ 2026 թվականը լինելու է ռազմավարությունների պլանավորման տարի: Երկուստեք կարևորվել է նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման  փաստաթղթի մշակման և ներկայացման հարցը։
Նախարարն ու դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ երկխոսությունը՝ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։