Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին

մարտի 31, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ 
Նախարարը վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև առկա համագործակցությունն  արդարադատության ոլորտում։ 
Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության բարեփոխումների ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝ 
✅նոր Սահմանադրության մշակման գործընթաց, 
✅արդարադատության ոլորտի թվայնացման բարեփոխումներ, 
✅կոռուպցիայի դեմ պայքարի ամրապնդում, 
✅մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների զարգացում, 
✅քրեակատարողական համակարգի բարեփոխումներ։ 
Նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է մշակել արդարադատության ոլորտի համապարփակ ռազմավարություն, որը կնախանշի ոլորտի զարգացման առաջնահերթությունները: 
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը` արդարադատության ոլորտում։ 
Քննարկման փուլում են գտնվում երկկողմ հարաբերությունների խորացմանը միտված պայմանագրերը։
Դեսպանը նախարարին հրավիրել է Դոհա՝ նոր ձևաչափերով համագործակցություն սկսելու նպատակով։