ԶԼՄ-ների համար
Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
նոյեմբերի 27, 2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, այդ թվում՝
- Սահմանադրական բարեփոխումները,
- ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը,
- մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախատեսվող նախաձեռնությունները,
- դատաիրավական բարեփոխումների ընթացքը,
- քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեյցարիայի հետ համագործակցության խորացման հնարավորությունները: