Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՊՀ, Ֆրանսիական, Եվրոպական և այլ համալսարանների ուսանողներին

հոկտեմբերի 24, 2025

Այս անգամ նախարարությունում հյուրընկալել էինք ԵՊՀ, Ֆրանսիական, Եվրոպական և այլ համալսարանների ուսանողներին:
Նախարար Սրբուհի Գալյանը հանդիպմանն անդրադարձել է հետևյալ թեմաներին`

Երիտասարդների ակտիվ ներգրավածությանը հասարակական կյանքում և դրա կարևորությանը,

  • Նախարարության կողմից մշակված ռազմավարություններին և իրականացված բարեփոխումներին,
  • Թվայնացման օրակարգին,
  • ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումներին,
  • Էլեկտրոնային ծանուցումների ներդրմանը,
  • Դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված աշխատանքներին,
  • Նոր Սահմանադրությանն ու ընթացիկ աշխատանքներին:

Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր հղել արդարադատության նախարարին:
Ուսանողների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: