Սրբուհի Գալյանին է ներկայացվել Պետական ռեգիստրի գործակալության 2025թ․-ի հաշվետվությունը

փետրվարի 18, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Պետական ռեգիստրի գործակալության 2025թ․-ի հաշվետվությունը:
Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում

  • Օրենքով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամկետում 545 պետական գրանցման գործ է ուսումնասիրվել։ Արդյունքում պետական բյուջեում ապահովվել է 19.820.000 դրամ մուտք։ 
  • Լրացուցիչ վճարի դիմաց կազմվել է շուրջ 369 գործով գրանցման ներկայացվող փաստաթղթերի փաթեթ: Արդյունքում` հավաքագրվել և պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 8մլն դրամ:
  • Միասնական գրանցամատյանից տեղեկություններն արագացված կարգով տրամադրելու համար ընդհանուր առմամբ ապահովվել է 6.800.000 դրամ մուտք պետական բյուջե։

Գործակալությունում կատարվել է շուրջ 75440 գրանցում/հաշվառում, որից` 

  • 39565-ը անհատ ձեռնարկատերերի հաշվառում (այդ թվում՝ փոփոխություն), 
  • սկզբնական գրանցում է ստացել մոտ 9400 ՍՊԸ, 
  • 89 ՓԲԸ, 3 ԲԲԸ, 402 ՀԿ, 
  • 4 կուսակցություն,  88 հիմնադրամ և այլն:

2025թ․-ի ընթացքում իրականացվել է մոտ 25000 իրավաբանական անձի փոփոխության պետական գրանցում։
Գործակալությամ պետ Տաթև Մկրտչյանը զեկուցել է, որ Կենտրոնական բանկ է ներկայացվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով տեղեկացման ենթակա համարվող գործարքների վերաբերյալ 597 հաշվետվություն։
Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաև Գործակալության կարիքներն ու առաջնահերթությունները: