Սրբուհի Գալյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հարցերը

փետրվարի 24, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հարցերը։  Ներկայացման ընթացքում նախարարն անդրադարձել է՝

  • ՀՀ-ում ակտիվների բռնագանձման գործող կառուցակարգերին,
  • Հայաստանի միջազգային հանձնառություններին, այդ թվում՝ ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին և ՀՀ–ԵՄ բազմաոլորտ բյուջետային աջակցությանը,
  • միջազգային առաջատար փորձին,
  • ակտիվների արդյունավետ ու թափանցիկ կառավարման առաջարկվող մոդելին:

Բարեփոխման արդյունքում կստեղծվի ակտիվների կառավարման մեկ միասնական համակարգ, կկատարելագործվեն ոլորտում հավատարմագրային կառավարման ու տուժողների փոխհատուցման ինստիտուտները, ինչպես նաև հանրային հաշվետվողականության մեխանիզմները: