ԶԼՄ-ների համար

Սրբուհի Գալյանը մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» միջոցառմանը

նոյեմբերի 30, 2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» միջոցառմանը։

Նախարարն անդրադարձել է մի շարք ծրագրերի`

1)Դատարանների բեռնաթափում.

  • Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին և թվայնացման բարեփոխումներին
  • Գումարի բռնագանձման փոքր գործերը (մինչև 2 մլն դրամ) փոխանցվել են նոտարներին կամ արբիտրաժին՝ քաղաքացիական դատարանների բեռնվածությունը նվազեցնելով շուրջ 80%-ով՝ մոտ 6 անգամ:

2)Դատարանների թվայնացում․

  •  Քաղաքացիական և վարչական դատավարությունը ամբողջությամբ թվայնացված է։
  • Սնանկության համակարգի թվայնացված տարբերակը պատրաստ կլինի 2026 թվականին:

3)Գործերի քննության ողջամիտ ժամկետներ.

  • Նախատեսվում է, որ առաջին ատյանի քաղաքացիական և վարչական գործերի համար կսահմանվի 6 ամսվա դատավարական ժամկետ։
  •  Դատարանը կարող է երկարացնել այդ ժամկետը միայն պատճառաբանված որոշմամբ։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բիզնեսի համար կանխատեսելի իրավական դաշտի ապահովմանը, դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու ներդրումային միջավայրի զարգացմանը նպաստող նոր նախաձեռնություններին։