Սրբուհի Գալյանը հանդիպել է Ֆրանսիական հակակոռուպցիոն գործակալության ղեկավար Իզաբել Ժեգուզոյի հետ

դեկտեմբերի 23, 2025

Կատարի Պետություն (Դոհա) կատարած աշխատանքային այցի շրջանակում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ֆրանսիական հակակոռուպցիոն գործակալության (AFA) ղեկավար Իզաբել Ժեգուզոյի հետ:

Կողմերն անդրադարձել են՝

  • վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն ոլորտում իրականացված բարեփոխումներին,
  • երկու երկրներում ազդարարման համակարգի ինստիտուտի առանձնահատկություններին, դրա ներդրման ու գործարկման մեխանիզմներին,
  • իրազեկման արշավների դերին, կոռուպցիայի դեմ պայքարում հանրային պատշաճ ընկալմանը,
  • Ֆրանսիայի կողմից իրականացվող իրազեկման արշավների առանձնահատկություններին։

Սրբուհի Գալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության կարևորությունը: