Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
փետրվարի 25, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Քննարկման շրջանակներում կողմերը քննարկել են սահմանադրական բարեփոխումների ընթացքը, Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը:
Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա հետագա ինստիտուցիոնալացման գործում՝ վերահաստատելով Արդարադատության նախարարության համագործակցության հանձնառությունը:
Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանը անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի առնչությամբ առկա տեսլականին՝ ներկայացնելով նախանշված ժամկետները, հիմնական ուղղություններով քննարկված փոփոխությունները, ինչպես նաև գործընկերների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Նախարարն ընդգծել է, որ բարեփոխումները միտված են իրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը։
Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Միացյալ Նահանգների աջակցության պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ուղղություններով շարունակել արդյունավետ համագործակցությունը: