«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծառայողական քննություն կանցկացվի

սեպտեմբերի 19, 2012

ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղիազարյանի՝ իրեն ամրացված չհրկիզվող պահարանում 
«ԻԺ-78-8» մակնիշի գազային ատրճանակ է հայտնաբերվել, կազմվել է արձանագրություն: Հիմք ընդունելով ուսումնասիրությունների վերաբերյալ տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակվելու մասին: