Նոր գրականության հավաք՝ ուղղված ՔԿՀ-ների գրադարանների համալրմանը
փետրվարի 23, 2026
Արդարադատության նախարարությունը՝ քրեակատարողական հիմնարկներում գործող գրադարանների համալրման նպատակով, հայտարարում է նոր գրականության հավաք:
Նախաձեռնության նպատակն է խթանել քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված անձանց կրթական զարգացման հնարավորությունները և աջակցել նրանց վերասոցիալականացման գործընթացին:
Ընդունվում են՝
• գեղարվեստական գրականություն,
• ուսումնական և ինքնազարգացման գրքեր,
• դասական և ժամանակակից հեղինարկների ստեղծագործություններ:
Խնդրում ենք չնվիրաբերել վնասված գրքեր, ինչպես նաև ծայրահեղ բովանդակություն կամ ատելության խոսք պարունակող նյութեր:
Գրքերը կարող եք մոտեցնել Արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8):
Միացե՛ք այս կարևոր նախաձեռնությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 59 39 41 հեռախոսահամարով։