Ներկայացվել Է Հայաստանում բռնագանձված ակտիվների կառավարման համակարգի հայեցակարգի նախագիծը

ապրիլի 29, 2026
 Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանում բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման վերաբերյալ աշխատաժողովին, որի շրջանակում շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ քննարկվել է նախնական հայեցակարգը, միջազգային փորձառությունը, Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունները, դրանց կատարման ուղղութամբ կատարվելիք գործողությունները։ Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի օժանդակությամբ: