Ներկայացվել է խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում արձանագրված առաջընթացը
մարտի 31, 2026
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԶԾ աջակցությամբ տեղի Է ունեցել քննարկում՝ նվիրված «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված եզրափակիչ դիտարկումների իրականացման առաջընթացին։
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքում ներկայացրել է Հայաստանի հինգերորդ պարբերական զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրափակիչ դիտարկումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից 2026 թվականի մայիսին ներկայացման ենթակա զեկույցի շրջանակը։
Հաջորդիվ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացված աշխատանքները և արձանագրված առաջընթացը։ Քննարկվել են նաև առաջարկությունների արդյունավետ իրականացմանն ուղղված առաջնահերթ քայլերը։