ԶԼՄ-ների համար
Նախարարը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել է 2025թ․-ի կատարված աշխատանքները
փետրվարի 05, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և նախանշել 2026 թվականի առաջնահերթությունները։
Նախարարն անդրադարձել է՝
- Թվայնացման գործընթացներին, մասնավորապես Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգին։
- Թվայնացման արդյունքում էլեկտրոնային եղանակով ստացված գրանցումներին` ամուսնության 173, ծննդի 66:
- Հաշտարարության ինստիտուտի զարգացմանը:
- «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի նախագծին։
- Դատավարության ժամկետների կարգավորման ուղղություններին, որոնք նախատեսում են գործերի քննության ողջամիտ ժամկետներ։
- Սնանկության նոր օրենսգրքին, որը հնարավորություն կտա բարելավել և զարգացնել ոլորտը։
- ԿԿՀ-ի կողմից տրամադրվող բարեվարքության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հրապարակայնությանը:
- Պարտապան ֆիզիկական անձին պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի փոփոխմանը՝ 4 900 000 դրամի փոխարեն 7 800 000 դրամ։
2026 թվականի առաջնահերթությունների շարքում նախարարը նշել է՝
- Նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը
- Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործումը
- Սնանկության էլեկտրոնային համակարգի թվայնացում
- Դատարանների բեռնաթափումը