Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը

դեկտեմբերի 16, 2024

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը՝ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումային օրակարգին ցուցաբերած աջակցության շրջանակում։ Նա գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵԽ2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում ԱՆ-ին տրամադրված աջակցության համար։Զրույց է ծավալվել Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ ձևավորված կայուն փոխգործակցության շուրջ՝ քննարկելով մի շարք ոլորտներում մշակված օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում 2024թ-ին տրամադրված կարծիքները։Հանդիպմանն ընդգծվել է ԵԽ-ի հետ համագործակցութունը ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման ուղղությամբ:Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող2023-2025թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին: Քննարկել են ԵԽ աջակցության տրամադրման հնարավորությունը արդարադատության ոլորտի թվայնացման և հնարավոր այլ ուղղություններով։ Ներկայացնելով առաջիկա օրակարգային առաջնահերթությունները՝ նախարարը տեղեկացրել է, որ շուտով Կառավարության քննարկմանն է ներկայացվելու «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև սահմանադրական բարեփոխումների աշխատանքների կազմակերպմանը: