Միջազգային գործընկերների հետ քննարկվել են թվայնացման աշխատանքները

ապրիլի 01, 2026

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Միջազգային արժույթի հիմնադրամի (IMF) առաքելության պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝                  ✅սնանկության օրենսդրության ընդունման հեռանկարները և սնանկության էլեկտրոնային համակարգի գործարկման ընթացքը,                                                                                                                ✅համապատասխան իրավական հիմքերի և օրենսդրական դրույթների մշակումը, որը կապահովի թվային գործիքների լիարժեք կիրառումը դատական համակարգում: 
✅սնանկության գործընթացների թվայնացմանը միտված էլեկտրոնային համակարգի ներդրումը՝ որպես արդյունավետ գործիք վարչարարության բարելավման և գործընթացների թափանցիկության բարձրացման համար։ Շեշտվել է թվային գործիքների միջոցով դատական վիճակագրության հավաքագրման և վերլուծության կարևորությունը, ինչը թույլ կտա իրական ժամանակում հետևել գործերի ընթացքին, գնահատել դատարանների ծանրաբեռնվածությունը և բարձրացնել որոշումների կայացման կանխատեսելիությունը։
Կողմերը կարևորել են նման ձևաչափով մասնագիտական քննարկումների անցկացումը՝ դրանք դիտարկելով որպես արդյունավետ հարթակ փորձի փոխանակման և բարեփոխումների առաջմղման համար: