ԶԼՄ-ների համար

Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

նոյեմբերի 20, 2025

Արդարադատության նախարարությունը մշտապես կարևորելով հասարակական կարծիքը և քաղաքացիական հասարակության դերակատարումը Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումների գործընթացներում՝ հայտարարում է Նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մրցույթ: Խորհրդի նպատակն է ապահովել Արդարադատության նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:

Խորհրդի անդամները հայտերը կարող են ներկայացնել info@moj.am էլեկտրոնային հասցեին՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 10-ն է: Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010 594197 հեռախոսահամարով, պատասխանատու՝ Արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյան:

https://www.moj.am/announcements/view/article/3515