ՀԿ-ների համար

Հայտարարություն` բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

մարտի 30, 2026

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ արդարադատության նախարարության Վ․ Սարգսյան 3/8 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ արդարադատության  նախարարության 2027-2029թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ 2027թվականի պետական բյուջեի ֆինանսավորման) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ:
Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին, յուրաքանչյուրն իր իրավասության ներքո գտնվող ոլորտի(ների) մասով քննարկումներ իրականացնելու համար, մինչև ս.թ. մայիսի 18-ը ներառյալ, zara.margaryan@justice.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Ձևաչափ