Կվերսկսվեն Արդարադատության նախարարության ընդունարանի և Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի աշխատանքները

հոկտեմբերի 28, 2020

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ  հոկտեմբերի 29-ից կվերսկսվի քաղաքացիների սպասարկման աշխատանքը ինչպես Արդարադատության նախարարության ընդունարանում, այնպես էլ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում: