ԶԼՄ-ների համար

Կատարվել են փոփոխություններ՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում

փետրվարի 10, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 
և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: 
Խորհրդարանում առաջին ընթերացման ժամանակ ներկայացված մի շարք առաջարկությունները հաշվի առնելով՝ նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ: 
Ըստ այդմ՝ նախագծերի հիմնական դրույթները հետևյալն են. 

  • Կարգավորումները տարածվում են ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքերի վրա։
  • Հստակեցվել են գրավի իրավունքով ծանրաբեռնված գույքերի օտարման առանձնահատկությունները։
  • Նախատեսվել է փոխհատուցման գումարը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ փոխանցելու հնարավորություն՝ հայցի ապահովման միջոց կիրառված լինելու դեպքում։
  • Փոփոխություններ են կատարվել քրեական վարույթի և դատավարական ընթացակարգերի մասով։
  • Սահմանադրական դատարանի որոշման կատարման նպատակով փոփոխություններ են ներառվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքի մասով։
  • Լրացումներ են կատարվել նաև վարչարարության ոլորտում՝ ապահովելու օտարման հիմք հանդիսացող գործունեության շարունակականությունը։