Կայացել է Արդարադատության նախարարին կից երիտասարդական խորհրդի նիստը
մարտի 06, 2026
Կայացել է Արդարադատության նախարարին կից երիտասարդական խորհրդի նիստը:
Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել Երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստում, ընդգծել, որ սա մի հարթակ է, որտեղ հնարավոր է քննարկել երիտասարդների մտքերն ու առաջարկները և վերհանել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումներն օգտակար կլինեն պետության համար:
Նիստի ընթացքում Արդարադատության նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով՝
- «Արբիտրաժային հաստատությունների գործունեության լիցենզավորման անհրաժեշտությունը»,
- «Հոգեբանի մասնագիտական էթիկական նորմերի բացակայության հիմնախնդիրը»,
- «Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ընթացակարգերի ներդրումը» թեմաներով:
Երիտասարդական խորհրդի անդամները զեկուցողներին հղել են հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում: