Լոռու մարզում աղետի գոտու վերականգնման աշխատանքներին մասնակցել են Պրոբացիայի ծառայության աշխատակիցները և շահառուները

հունիսի 14, 2024
Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունն իր աջակցությունն է հայտնել Լոռու մարզպետարանին՝ մայիսի 26-ին Լոռու մարզում Դեբետ գետի վարարման հետևանքով առաջացած բնական աղետից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Լոռու մարզային մարմնի չորս աշխատակիցներ և մարզային մարմնում հաշվառված ութ շահառուներ կամավորության հիմունքներով այցելել են Ալավերդի համայնքի Քարկոպ բնակավայր՝ բնական աղետի հետևանքով առաջացած վերականգնողական և մաքրման աշխատանքներին մասնակցելու։