«Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիր
հուլիսի 20, 2026
«Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագրի սիրելի դիմորդներ, մինչև դասընթացի մեկնարկը ձեզ կներկայացնենք ծրագրի խոսնակներին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդես կգա «Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները ՀՀ-ում․ Հակակոռուպցիոն համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը և գործառույթները» թեմայով բանախոսությամբ։
«Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 3-14-ը։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 25-ը, ժամը 22։00-ն։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը՝ https://forms.gle/dDpSiGqfeXr7Lfy1A
Հայտերի ուսումնասիրության փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
📲Հարցերի դեպքում կարող եք գրել studentengagement@moj.am էլ․ հասցեին կամ զանգահարել 010593920 հեռախոսահամարին։
#իրավունքիամառայինդպրոց2026
#արդարադատությաննախարարություն