Իրականացվել է ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող ծառայողների համար նախատեսված վերապատրաստում
մարտի 20, 2026
ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող ծառայողների շարունակական վերապատրաստման շրջանակներում 2026 թվականի մարտի 12-14-ը կազմակերպվել է շուրջ 50 աշխատակցի վերապատրաստում: Դասընթացի նպատակն էր աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ կոռուպցիայի դեմ պայքարի, այդ թվում՝ բարեվարքության ամրապնդման և շահերի բախման կանխարգելման ոլորտում։
Վերապատրաստման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին.
- հանրային ծառայողների վարքագծի կանոններ և բարեվարքության հիմնարար սկզբունքներ,
- մասնագիտական էթիկա և հաղորդակցություն,
- շահերի բախման կառավարում և նվերների ընդունման սահմանափակումներ,
- պաշտոնեական տեղեկատվության պաշտպանություն, քաղաքական չեզոքություն և կոռուպցիոն ռիսկերի մասին հաղորդման մեխանիզմներ։
Վերապատրաստումների ընթացքում այս թեմաների հասցեագրումը համահունչ է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին:
Դասընթացն իրականացվել է ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, փուլ II» տեխնիկական աջակցության ծրագրի հետ համագործակցությամբ: