Ընդունվել է Քրեական օրենսգրքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը
մարտի 27, 2026
Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք այս շաբաթ խորհրդարանում զեկուցել էր Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:
Նախագծերի ընդունմամբ մասնավորապես.
➢ Հստակեցվել է 443-րդ և 444-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի սուբյեկտների շրջանակը՝ սահմանելով, որ «Ապօրինի հարստացման» և «Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ հայտարարագիր չներկայացնելու» հանցակազմերը կիրառելի են բացառապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց նկատմամբ:
➢ Հստակեցվել են կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, ինչով լրացվել է Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված օրենսդրական բացը: