ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող ծառայողների համար
հունվարի 15, 2026
ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող ծառայողների համար Դասընթացը նիրված էր ՔԿԱԳ գործակալության front և back ձևաչափով աշխատող 61 աշխատողների մասնագիտական կարողություների բարձրացմանը՝ բարեվարքության, հակակոռուպցիոն վարքագծի և շահերի բախման կանխարգելման ոլորտներում։ Վերապատրաստումը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 10-12-ը և ներառել է հետևյալ ուղղությունները`
- հանրային ծառայողների վարքագծի կանոններ և բարեվարքության հիմնարար սկզբունքներ,
- մասնագիտական էթիկա և հաղորդակցություն,
- շահերի բախման կառավարում և նվերների ընդունման սահմանափակումներ,
- պաշտոնեական տեղեկատվության պաշտպանություն, քաղաքական չեզոքություն և կոռուպցիոն ռիսկեր մասին հաղորդման մեխանիզմներ
Դասընթացն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ Իրականացվող «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին Հայաստանում, II փուլ» գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում՝ նպաստելով հանրային կառավարման համակարգում թափանցիկության, հաշվետվողականության և վստահության բարձրացմանը։ Միջոցառումն ուղղված է ԵՄ–Հայաստան համագործակցության խորացմանը և վիզաների ազատականացման գործընթացի համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։