Գևորգ Քոչարյանն ընդունել է ԱՄՆ գործընկերներին

փետրվարի 27, 2026

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարող Մարի Կուրթին և ԹԻՊՀ "Քրեական արդարադատության բարեփոխումների" ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը, համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նոր նախաձեռնությունների ձևավորման հեռանկարները:
Նախարարի տեղակալը կարևորել է շարունակական համագործակությունը՝ ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: Կողմերը պատրաստակաություն են հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը: