Արդարադատության նախարարությունում ամփոփվել է ՄՌ կառավարման բարեփոխումների ծրագիրը

մարտի 24, 2026

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Մարդկային ռեսուրսների բարեփոխումների և կատարողականի կառավարման խորհրդատվություն Արդարադատության նախարարության համար» ծրագրի ամփոփիչ հանդիպում-դասընթացը։ 
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի կողմից արդարադատության նախարարությանը տրամադրվել են խորհրդատվական ծառայություններ, իրականացվել է մարդկային ռեսուրսների կառավարման առկա իրավիճակի վերլուծություն և գնահատում, ԱԿ վարչությանն է ներկայացվել ՄՌԿ գործառույթների իրականացման արդիական մեթոդաբանություններ։ Մի շարք վարչությունների համար կիրառվել են փորձնական ծրագրեր։ 
Օկսաննա Աբրահամյանը կարևորել է ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, նշել՝ որ մարդկային ռեսուրսների կառավարման նոր մեխանիզմների ներդրումը հնարավորություն կտա առավել հստակ գնահատել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը և խթանել մասնագիտական շարունակական զարգացումը։ 
«Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գևորգյանն ամփոփել է Ծրագիրը՝ ներկայացնելով իրականացված աշխատանքները։ Հանդիպման շրջանակում մասնակիցներին ներկայացվել է նաև «Ինստիտուցիոնալ ֆոնդահայթայթում և զարգացման գործընկերների հետ համակարգում» թեմայով դասընթաց։
Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից կողմից՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ: