Արդարադատության նախարարությունը հայտարարում է տեսահոլովակների մրցույթ՝ «Կոռուպցիան իմ աչքերով» թեմայով

հոկտեմբերի 15, 2025

Կոռուպցիայի դեմ պայքարի օրվան ընդառաջ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է տեսահոլովակների մրցույթ՝ «Կոռուպցիան իմ աչքերով» թեմայով։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանի աշակերտները և ուսանողները։
Մասնակցությունը կարող է լինել ինչպես անհատական, այնպես էլ խմբային։ Մրցույթի մասնակիցները պետք է պատրաստեն և ներկայացնեն տեսահոլովակ կամ անիմացիոն հոլովակ, որտեղ կարտացոլեն՝

  • Կոռուպցիայի բացասական հետևանքները,
  • Կոռուպցիայի ազդեցությունը հասարակության վրա։

Մրցույթի նպատակն է բարձրացնել անչափահասների իրավագիտակցությունը և ձևավորել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։
Տեսահոլովակները պետք է ուղարկել մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը հետևյալ էլ. հասցեին՝ info@moj.am

Նամակում պարտադիր նշեք․

  • Դպրոցի կամ ԲՈՒՀ-ի անվանումը
  • Հեղինակի անուն-ազգանունը
  • Խմբի համակարգողի կամ պատասխանատու անձի հեռախոսահամարը

Պահանջվող տեխնիկական չափանիշները․

  • Տևողությունը՝ մինչև 120 վայրկյան
  • Որակը՝ առնվազն 720p
  • Ձայնը՝ պարզ և լսելի

Մրցույթի մասնակիցները կստանան շնորհակալագրեր, իսկ լավագույն աշխատանքների հեղինակները՝ մրցանակներ։
Հարցերի համար կարող եք գրել նշված էլեկտրոնային հասցեին՝ info@moj.am կամ զանգահարել 010 59 40 60 հեռախոսահամարով։