Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգում

մարտի 31, 2026

Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարների թեկնածուների որակավորման ստուգում՝ «Տավուշի մարզ» (նստավայր՝ քաղաք Դիլիջան), «Կոտայքի մարզ» (նստավայր՝ ք. Աբովյան), «Շիրակի մարզ» (նստավայր՝ ք. Գյումրի) և «Գեղարքունիքի մարզ» (նստավայր՝ ք. Մարտունի) նոտարական տարածքներում նոտարի թափուր պաշտոնը համալրելու համար։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 10-ը, մինչև ժամը 17.00:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին` գործնական խնդիրների լուծման փուլը, կանցկացվի 2026 թվականի ապրիլի 21-ին, ժամը 10:00-ին, ՀՀ փաստաբանների պալատի շենքում՝ ք. Երևան, Զաքյան 7-2 հասցեում։

Մանրամասն տեղեկություններն՝ այստեղ https://clck.ru/3Srute