Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 106-ամյակին նվիրված գիտաժողովի հրավեր

հուլիսի 01, 2025

ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Քրեակատարողական համակարգ․ բարեփոխումներ և մարտահրավերներ»

20 հոկտեմբերի 2025 թ․

ք․ Երևան

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 106-ամյակին նվիրված գիտաժողովին, որը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում։

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, ոլորտային մասնագետներ, իրավաբաններ, ՔԿՀ համակարգի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և ուսանողներ։

Գիտաժողովի ներկայացվող զեկույցների թեմաները պետք է լինեն քրեակատարողական համակարգի, վերաբերելի միջազգային չափորոշիչների և բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Քրեակատարողական ծառայությունը պատրաստակամ է աջակցել քրեակատարողական հիմնարկներում հետազոտական աշխատանքների կազմակերպման հարցում։

Ընտրված զեկույցները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, իսկ լավագույնները կտպագրվեն «Արդարադատություն» գիտական հանդեսի՝ քրեակատարողական ծառայության տարելիցին նվիրված հատուկ համարում։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել  info@penitentiary.am էլ․ հասցեին։

Զեկույցների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի սեպտեմբերի 20-ը։

Գիտաժողովի նպատակն է նպաստել քրեակատարողական պրակտիկայի գիտահենության մակարդակի բարձրացմանը, գիտության և պրակտիկայի միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև համակարգում իրականացվող ծավալուն բարեփոխումների շրջանակում՝ հիմնախնդիրների վերհանման և մարտահրավերների գիտականորեն հիմնավորված լուծումների մշակմանն ու ներդրմանը։

Գիտաժողովի լեզուն հայերենն է։ Գիտական հոդվածների ներկայացման տեխնիկական պահանջներին և մասնակցության հայտի ձևանմուշին կարող եք ծանոթանալ

Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝
https://psa.am/hy/post/2025/07/01/8898

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Ծառայության հետ հետևյալ կապի միջոցներով

Հեռ․՝ 060370060

Էլ․ փոստ՝ info@penitentiary.am