Արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

մայիսի 29, 2017

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև ՊՈԱԿ-ների աշխատակիցները «Մաքուր Հայաստան » ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակում մայիսի 27-ին մայրաքաղաքում մասնակցել են սանմաքրման, բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին: