Ավարտվեց «Բանավիճում են երիտասարդները» խորագրով միջբուհական բանավեճի մրցաշարը
մայիսի 06, 2026
Ավարտվեց «Բանավիճում են երիտասարդները» խորագրով միջբուհական բանավեճի մրցաշարը:
Եզրափակչում «Ընտրություններին մասնակցելն իրավու՞նք է, թե՞ պարտականություն» թեմայով բանավիճում էին Երևանի պետական համալսարանի և Պետական կառավարման ակադեմիայի ուսանողները, որտեղ հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիմը: Թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական նվերներով:
Ծրագրի երկրորդ փուլը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերից: