Առաջարկվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը
հոկտեմբերի 20, 2025
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ ներառելով.
- պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների,
- պետության կողմից հիմնադրված հիմնադրամների,
- 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարների,
- դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների համար:
https://www.e-draft.am/projects/9194