Անցկացվել է «Գնումների մասին ՀՀ օրենսդրությունը և դրա գործնական կիրառումը» թեմայով դասընթաց

փետրվարի 25, 2026

Գնումների ոլորտում գործընթացների պատշաճ և արդյունավետ իրականացումն ապահովելու, գործընկերների մասնագիտական կարողությունները կատարելագործելու, ինչպես նաև հնարավոր իրավական և ընթացակարգային խախտումներից խուսափելու նպատակով սույն թվականի փետրվարի 23-ին և 24-ին  անցկացվեցին «Գնումների մասին ՀՀ օրենսդրությունը և դրա գործնական կիրառումը» թեմայով դասընթաց։ Դասընթացը վարեց  ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մարիամ Սարգսյանը։
         Դասընթացի ժամանակ ներկայացվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի սկզբունքները, նպատակը և հիմնական հասկացությունները, գնման գործընթացի պլանավորումը, նախապատրաստումը, պայմանագրի կնքումն ու կառավարումը, գնում կատարելու ընթացակարգերը, գնումների գործընթացի բողոքարկումը և այլն: