Անդրադարձ է եղել իրավական փոխօգնության ոլորտում հաջողված համագործակցությանը. նախարարն ընդունել է Բելգիայի դեսպանին
դեկտեմբերի 03, 2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմոլորտ զարգացումը՝ մասնավորեցնելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը:Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնելու երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցությունը և մոտ ապագայում արդարադատության նախարարությունների իրավասությունների շրջանակում փոխանակվել առաջավոր փորձով:Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել իրավական փոխօգնության ոլորտում առկա հաջողված համագործակցության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականցված բարեփոխումների և ԵՄ վիզաների ազատականացման հարցերին:Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասնել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ խոսելով դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ուղղությամբ Բելգիայի Թագավորության կողմից հնարավոր աջակցության շուրջ:Բելգիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ իրենց երկրի դեսպանութույունը երիտասարդ է մեր երկրում և կարևոր նախադրյալներից է համագործակցության ուղիների հստակությունը, ինչը թույլ կտա առավել սերտացնել կապերը: