Ամփոփվել է «Դարձիր կամավոր» ծրագրի 3-րդ փուլը
հունիսի 19, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկա է գտնվել «Դարձիր կամավոր» ծրագրի 3-րդ փուլի ամփոփիչ միջոցառմանը։ Նախարարն ուրախությամբ ընդգծել է, որ կամավորների ներգրավվածությունն ամեն փուլին ավելի է ակտիվանում և հույս է հայտնել, որ մոտ ապագայում կամավոր աշխատանքը կդառնա սովորույթ՝ ներառելով կամավորների առավել լայն շրջանակ։ Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը նշել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում կամավորների ներգրավմամբ թվայնացվել է շուրջ 2000 արխիվային գործ և զուգահեռ 400 ընթացիկ այլընտրանքային խափանման միջոցով գործեր։ Արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյանը ներկայացրել է ծրագրի հաշվետվությունը՝ շնորհակալություն հայտնելով կամավորներին ցուցաբերած նվիրվածության և պատրաստակամության համար։
Հանդիպման շրջանակում Սրբուհի Գալյանը պատասխանել է կամավորների հարցերին։ Միջոցառման ավարտին նախարարը պատվոգրեր է հանձնել ակտիվությամբ, նախաձեռնողականությամբ և կարգապահությամբ աչքի ընկած կամավորներին, իսկ ծրագրի մյուս մասնակիցները ստացել են հավաստագրեր։
Նշենք, որ 3-րդ փուլի ընթացքում կամավորները թվայացրել են Պրոբացիայի ծառայության արխիվային փաստաթղթերը։