2025թ․ բարեփոխումները՝ կոռուպցիայի դեմ պայքարում

մարտի 23, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Կառավարության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումներն իրավունքի և արդարադատության ոլորտում։
Այսպիսով՝ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախարարը կարևորել է բարեվարքության եզրակացության եզրափակիչ մասի հրապարակայնության նախագիծը, որը միտված է հաշվետվողականության ապահովմանը: 
Նախագծերով առաջարկվում է՝                                                                                    

  • մի խումբ պաշտոնատար անձանց համար նշանակման և առաջխաղացման գործընթացներում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացության (թե՛ դրական, թե՛ բացասական եզրակացության) միայն եզրափակիչ մասը դարձնել հրապարակային՝ թեկնածուին պաշտոնի նշանակելուց, այդ թվում՝ առաջխաղացման կարգով նշանակելուց հետո, իսկ չնշանակված թեկնածուներինը չհրապարակել՝ հաշվի առնելով դրա հնարավոր ազդեցությունը թեկնածուի անձնական կյանքի, աշխատանքային կարիերայի և հեղինակության վրա։
  • Հստակեցվել  են նաև պետական սեփականություն դարձող նվերների տնօրինման հետ կապված կարգավորումները, նվերների ընդունումից մինչև պետությանը փոխանցված նվերների տնօրինման գործընթացը։
  • «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի հրապարակած՝ Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի վարկանիշի համաձայն՝ Հայաստանի ցուցանիշն ավելի բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից, ՏՀԶԿ Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի առաջընթացի զեկույցով ներկայացված կատարողական 9 դաշտերից 6-ում գրանցվել է էական առաջընթաց, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ի կողմից Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով ներկայացված 22 հանձնարարականների կատարման ուղղությամբ տարվել են մեծածավալ աշխատանքներ։