հոկտեմբեր 01, 2025
Տիգրան Դադունց
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
+374 10 59 40 15
tigran.dadunts@gov.am
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Տասնյոթը հունիսի, 1993 թվական, ք․ Երևան
Աշխատանքային գործունեություն
2024թ. նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ:
Մինչ այդ, շուրջ 7 տարի՝ 2017թ. դեկտեմբերից 2024թ. նոյեմբերի 21-ը աշխատել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամում, նախ՝ մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ, 2019թ. հունիսից՝ հիմնադրամի տնօրենի տեղակալ: 2019թ. նոյեմբերից զբաղեցրել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնը՝ իրականացնելով կենտրոնի գործունեության կառավարումը, դատաիրավական ոլորտի քաղաքականության զարգացման, ռազմավարական պլանավորման և մշտադիտարկման իրականացման գործընթացը, ապահովելով օրենսդրության զարգացման հայեցակարգային փաստաթղթերի, հետազոտությունների և իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացը:
2023թ. օգոստոսից 2024թ. դեկտեմբեր ամիսը հանդիսացել է «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ որպես կենտրոնի համահիմնադիր հանդիսացող կազմակերպության ներկայացուցիչ:
2018թ. սեպտեմբերից առ այսօր դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնում, իսկ 2021թ.-ից՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ սնանկության կառավարիչների ուսուցման ծրագրով:
2020թ. հուլիսից ընդգրկված է Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովում, իսկ 2024թ. նոյեմբերից հանդիսանում է նույն հանձնաժողովի նախագահ:
2023թ. դեկտեմբերից՝ Հաշտարարների որակավորման հանձնաժողովում՝ որպես հանձնաժողովի անդամ, իսկ 2024թ. դեկտեմբերից հանդիսանում է նույն հանձնաժողովի նախագահ:
2025թ. հունիսից հանդիսանում է Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման հանձնաժողովի նախագահ:
2019-2023 թվականներին փորձագիտական աշխատանքներ է իրականացրել «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» (PwC Armenia) կազմակերպությունում՝ կորպորատիվ ոլորտի, ինչպես նաև կանաչ ֆինանսավորման և էլեկտրական մեքենաների օգտագործման համար նպաստավոր քաղաքականության, օրենսդրական և կարգավորող միջավայրի ձևավորման հարցերում։
2020թ. ապրիլից դեկտեմբեր ամիսներին Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության (IDLO) կողմից ներգրավվել է որպես սնանկության դատավորների վերապատրաստման ծրագրերի մշակման փորձագետ:
2018թ. մայիսին և 2020թ. հուլիսին հանդիսացել է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի անդամ:
2018թ. մարտից հունիս ամիսներին հանդիսացել է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի իրավախորհրդատու՝ առողջապահության ոլորտի օրենսդրության բարեփոխումների շրջանակներում:
2015-2017 թվականներին աշխատել է «Յունիբանկ» ԲԲԸ-ում, նախ՝ համապատասխանության գծով մասնագետ, այնուհետ՝ իրավաբան:
Մասնագիտական զարգացման ծրագրեր
2024թ․ օգոստոսից սեպտեմբեր ամիսներին մասնակցել է Երիտասարդ մասնագետների Շվեդական ինստիտուտի ակադեմիայի և Հալմստադի համալսարանի (Շվեդիա) կողմից իրականացվող «Քաղաքականության ինտեգրում և թափանցիկության գործելակերպեր թվային դարաշրջանում» վերապատրաստման ծրագրին։
2023թ․ սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից իրականացվող «Մասնագիտական փոխանակման ծրագրի» (Professional Fellows Program) շրջանակներում մասնագիտական պրակտիկա է անցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սենատում։
2021թ․ մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կրթամշակութային հարցերի բյուրոյի կողմից իրականացվող Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (IVLP)։
2019թ․ մասնակցել է Լեյդենի համալսարանի և Տեղական կառավարման Հաագայի ակադեմիայի կողմից իրականացվող MATRA Rule of Law վերապատրաստման ծրագրին, ինչպես նաև Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության (IDLO) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից իրականացվող՝ Սնանկության ոլորտի վերապատրաստողների վերապատրաստման ծրագրին։
Զինվորական ծառայություն
2011-2013թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, զորացրվել է ավագի կոչումով։
Այլ տեղեկություններ
2020-2022թթ․ հանդիսացել է Վիեննայում անցկացվող Վիլեմ Վիս միջազգային առևտրային արբիտրաժի դատախաղ մրցույթի ազգային թիմի մարզիչ։
2017-2018թթ․ եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ։
Հանդիսանում է 2 ուսումնական ձեռնարկի համահեղինակ և 8 գիտական հոդվածի հեղինակ։
Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն։
Ամուսնացած չէ։ Անկուսակցական է։